տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցնում նույնասեռականն արգելած Ուգանդայի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցնում նույնասեռականն արգելած Ուգանդայի դեմ

108
0

rsz_88_568254

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կմտցնի Ուգանդայի դեմ, որի իշխանություններն ընդունել են մի օրենք, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նույնասեռականության համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Փետրվարին Ուգանդայի նախագահ Ձովերի Մուսևենիի կողմից ստորագրված օրենքի համաձայն՝ ՄԻԱՎ հիվանդների կամ անչափահասների հետ միասեռ կապի կամ օրենքը երկու անգամ խախտելու դեպքում սահմանվում է մահապատիժ: Օրենքը պատիժ է նախատեսում նաև այդ թեմայով ելույթների և քարոզչության համար: Օրենքը պատրաստվում էր մի քանի տարի և արժանացել է միջազգային հանրության կոշտ քննադատությանը:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հաղորդել են, որ պատժամիջոցները, մասնավորապես, ենթադրում են ԱՄՆ՝ Ուգանդայի մի շարք պաշտոնյաների մուտքի արգելում և այդ երկիր ուղղվելիք դրամական միջոցների վերահասցեավորում: Սպիտակ տունը նաև չեղյալ է հայտարարել իր հովանու ներքո տեշի ունենալիք այն զորավարժությունները, որ պիտի կայանային Ուգանդայում: