ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է մեղմել ավելի վաղ ընդունված որոշումը, ըստ որի՝ օտարերկրյա ուսանողները պետք է լքեն երկիրը, եթե աշնանը համալսարանական դասընթացներն առցանց անցնեն:
The Wall Street Journal- ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը:
Աղբյուրների համաձայն, ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության նման արգելքը խիստ քննադատության է ենթարկվել համալսարանական կառույցների և արտասահմանցի ուսանողների կողմից: Որոշումը քննադատության է ենթարկվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և նահանգների իշխանությունների կողմից:
Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը կարող է փոփոխել այդ կանոնները՝ նախքան դրանք պաշտոնապես ուժի մեջ կմտնեն. նշում է պարբերականը: