տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը հույս ունի Իրանի հետ շուտով վերջնական պայմանավորվածություններ հաստատել

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի հետ շուտով վերջնական պայմանավորվածություններ հաստատել

275
0

8A4C6A01-9739-461F-BAB7-DD644846BF3A_w640_r1_s

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է շուտով վերջնական համաձայնության գալ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին՝ պատասխանելով Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ հարցին։

Այդ քննարկմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, արտաքին քաղաքականության և անվտանգության ԵՄ բարձրագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։ «Հույս ունենք շուտով համաձայնության գալ պայմանավորվածությունների կիրառման հարցում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here