ԱՄՆ-ը դիմել է պաշտոնական Պհենյանին՝ խնդրելով անհապաղ ազատ արձակել Հյուսիսային Կորեայում անազատության մեջ գտնվող ամերիկյան 3 քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է BBС-ին:
Նշենք, որ նրանցից Քենեթ Բեյն իր 15 տարվա պատժաժամկետն է կրում հանրապետական կարգերի տապալման փորձի համար: Ջեֆրի Փաուլն ու Մեթյու Միլերը ձերբակալված են քայքայիչ գործունեություն ծավալելու կասկածանքով և սպասում են իրենց դատավճռին:
Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի իշխանություններին խնդրել է մարդկայնություն դրսևորել: Հայտնի է, որ Բեյի առողջական վիճակի զգալիորեն վատթարացել է, և նրան անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ:
Ավելի վաղ կոմունիստական երկրի պաշտոնյաները թույլ էին տվել բոլոր 3 ամերիկացիներին դիմել մամուլին՝ ԱՄՆ-ից խնդրելով նպաստել իրենց ազատ արձակմանը: