Միացյալ Նահանգների իշխանությունները դիտարկում են Բրազիլիայից երկիր այցելողների մուտքն արգելելու հնարավորությունը: Դա կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
ԱՄՆ-ի նախագահին լրագրողները հարցրել էին` արդյոք դիտարկվում է բրազիլացիների մուտքի արգելքը ԱՄՆ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
«Մենք դիտարկում ենք դա. Բրազիլաան քիչ թե շատ տուժել է, նրանք խնդիրներ ունեն», — պատասխանել է նախագահը:
Նա նշել է` չի ցանկանում, որ մարդիկ գան ԱՄՆ ու վարակ տարածեն: