Միացյալ նահանգները ՄԱԿ-ին են փոխանցել զրահապատ 10-ը մեքենա Սիրիայում քիմիական զենքի առգրավման ծրագրի իրագործման համար։ Այս մասին հայտնել են ԱՄն պետքարտուղարութոյւնում։ Chevrolet Suburban մեքենաները ՄԱԿ-ի համար գնելու համար ԱՄՆ կառավարությունը պետքարտուղարությանը հատկացրել է 1.55 մլն դոլար։
«Միացյալ Նահանգները զրահապատ 10-ը մեքենա են փոխանցել Միավորված Ազգերի կազմակերպությանը ՄԱԿ-ի և ՔԶԱՀԿ-ի կողմից սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար», — ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։
Կանադական ռազմաօդային ուժերը կօգնեն այդ մեքենաների տեղափոխման հարցում։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն այս ծրագրի իրագործման համար արդեն հատկացրել է 6 մլն դոլար։