տուն Աշխարհ ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաների տրամադրումը աշխարհի բազմաթիվ երկրներում

ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաների տրամադրումը աշխարհի բազմաթիվ երկրներում

272
0

ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաների տրամադրումը աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս մասին տեղեկանում են ԱՄՆ պետդեպարտամենտի թվիթերյան միկրոբլոգից:

«COVID-19-ի պատճառով պետդեպարտամենտը դադարեցնում է ամենօրյա վիզային ծառայությունները բազմաթիվ երկրներում: Այս ծառայությունները կվերսկսվեն հնարավորինս շուտ, բայց այս պահին մենք չենք կարող կոնկրետ ամսաթիվ նշել»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ պետդեպարտամենտը նաև կոչ է անում հետևել COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվության թարմացումներին: