Ամերիկյան Արիզոնա նահանգի երկնքում բախման հետևանքով զոհվել է երկու պարաշյուտիստ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ֆինիքս քաղաքից 100կմ հեռավորության վրա գտնվող մարզաբազայում։ Պարաշյուտիստները բախվել են 60-90 մետր բարձրության վրա, երբ օդապարիկներն արդեն բացվել էին։ Անկումից հետո նրանցից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոցում։ Հայտնի է, որ վնասվածքներ է ստացել զոհվածների ևս մեկ գործընկեր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։