տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ դրոշն այրել են՝ Թեհրանում, Եվրամիությանն՝ Ուկրաինայում

ԱՄՆ դրոշն այրել են՝ Թեհրանում, Եվրամիությանն՝ Ուկրաինայում

279
0

1320395566_tegeran

Թեհրանի կենտրոնում երկուշաբթի օրը կազմակերպվել է հակաամերիկյան ցույց, որին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Ցույցի ժամանակ այրվել է Միացյալ նահանգների դրոշը։ Ցույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախկին դեսպանատան մերձակայքում, որը ներկայում թանգարան է և աշխարհազորի մարզման կենտրոն։

Այստեղ վանկարկվել են հակաամերիկյան և հակահրեական կոչեր։ Ցույցին հիմնականում մասնակցել են 7-16 տարեկան երեխաներ, ուսանողներ, զինվորական հաստատությունների աշխաատակիցներ։ Այս ցույցը տեղի է ունեցել իրանա-ամերիկյան մերձեցման ֆոնին, որը նախաձեռնել է Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռուհանին։ Նախօրեին Ռուհանին ասել էր, որ Իրանի ժողովուրդը թշնաբար չի տրամադրված ամերիկացիներին։ Այսօր պահպանողականներն ապացուցեցին, որ դա այդպես չէ։

Երեկ Արևմուտքի դեմ հերթական ակցիան է տեղի ունեցել ուկրաինական Սիմֆերոպոլում։ Այստեղ մի խումբ կազակներ, թոշակառուներ և ազգայնականներ անցկացրել են երթ, որի ժամանակ կոչ են արել միանալ Մաքսային Միությանը։ Երթն ավարտվել է Եվրամիության դրոշի այրմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here