Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր Թվիթերյան էջում անուղղակիորեն պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին, ով իր ասուլիսի ժամանակ խոսել էր կանանց ֆուտբոլի չզարգանալու պատճառի մասին, և հիմնավորել, որ հայ տղամարդը թույլ չի տա իր դստերը զբաղվել ֆուտբոլով, հայ տղամարդն ու կինը չպետք է լինեն հավասար, դա նվաստացուցիչ կլինի հայ տղամարդու համար, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց:
Դեսպանը սրան ի պատասխան գրել է. «ԱՄՆ-ում սպորտում հավասար իրավունքներ են: Կանայք նույնպես իրավունք ունեն ֆուտբոլ խաղալու, եւ երբ 1991 թվականին ԱՄՆ կանանց ֆուտբոլի թիմը դարձավ չեմպիոն, իրենք ամբողջ ազգով տոնում էին: Դեսպանը նաեւ նշել է, որ իր դուստրերը նույնպես ֆուտբոլ են խաղում, եւ դա նրանց կյանքի զարգացման կարեւոր ձեռքբերումներից է»