տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ դեսպանը հաստատել է Ջոն Քերիի՝ Հարավային Կովկաս այցելելու մասին լուրերը

ԱՄՆ դեսպանը հաստատել է Ջոն Քերիի՝ Հարավային Կովկաս այցելելու մասին լուրերը

92
0

648DDD01-91FE-43F8-A68C-853EC99A9E45_mw1024_s_n

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են և աշխատում են ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հետ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թույլացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին։

«Շփման գծում յուրաքանչյուր կորուստ ողբերգական է, և կողմերը պետք է խուսափեն դրանից։ Դրանք հերթական անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ կարգավորել հակամարտությունը։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ նպատակին հասնելու համար», — ասել է Մորնինգսթարը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել տարածաշրջան, սակայն այցելության կոնկրետ ժամկետներ չեն նշվում։