Սպիտակ տան տարածք մտած աղվեսին անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները ոչ մի կերպ չեն կարողանում որսալ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Կենդանին Սպիտակ տանն է հայտնվել դեռ նախորդ տարվա աշնանը։ Դրանից հետո նա մեկ անգամ չէ, որ ոտքի է հանել անվտանգության աշխատակիցներին, մեկ անգամ էլ տակնուվրա է արել Միշել Օբամայի այգին։
Աղվեսին քչերն են տեսել, սակայն Բարաք Օբամայի օգնականների խոսքերով՝ մի առավոտ ԱՄՆ նախագահն ինքը զարմացել է՝ Սպիտակ տան տարածքում տեսնելով աղվեսին։