Ամերիկացի գեներալ-մայոր Մայքլ Քերին, ով ղեկավարում էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների երեք ռազմաբազա, հեռացվել է զինված ուժերից «վստահության կորստի» պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ ամերիկացի զինվորականների՝ Մայքլ Քերիի պաշտոնանկությունը կապված է զինվորական ծառայության ժամանակ նրա պահվածքի հետ, իսկ միջուկային զենքը գտնվում է ապահովում վիճակում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ամերիկացի ծովակալ Թիմ Գիարդինի հրաժարականի մասին, ով խաղատուն էր տարել կեղծ խաղաքարեր։