ԱՄՆ հիմնադիրներից մեկը` Միացյալ նահանգների անկախության հռչակագրի հեղինակ Թոմասն Ջեֆերսոնը, ով զբաղեցել է ԱՄՆ երրորդ նախագահի պաշտոնը (1801-1809թթ.) սերտ կապ է ունեցել իսլամի հետ ինչպես հոգեպես, այնպես էլ աշխարհայացքի տեսակետից: Այս մասին ասվում է վերջերս լույս տեսած «Թոմաս Ջեֆերսոնի Ղուրանը. ԱՄՆ հիմնադիրն ու իսլամը» գրքում, որի հեղինակն է Դենիզ Սփիլբերգը: Այս մասին տեղեկացնում է Jakarta Post-ը:
1770-ականներին Ջեֆերսոնն իր գրադարանի համար գնել է մուսուլմանական բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում` Ղուրան: Բացի այդ, կան վկայություններ, որ Ջեֆերսոնի ժամանակակիցները նրան մուսուլման էին համարում:
Բացի այդ, Հյուսիսային Աֆրիկայի սուլթաններին ուղված նամակում Ջեֆերսոնը հղում է կատարել միասնական Աստծուն: