Ամերիկյան FOX31 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյի (ԱՄՆ) ամուսնական զույգի մասին, որը երեխա է որդեգրել է Հայաստանից: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Բրենտ և Քելսի Հարիսները Դավիթ անունով հայ տղային առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Դավիթին որդեգրելու համար ամուսինները պետք է հավաքեին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և արդեն Հայաստանում սպասեին դատարանի որոշմանը:
«Ես հիշում եմ առաջին անգամ, երբ նա ինձ մայրիկ անվանեց, և դա իսկապես յուրահատուկ էր ինձ համար»,- ասել է Քելսին:
Հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում է, որ Հարիս ընտանիքի բոլոր անդամները գաճաճ են: Նոր ընտանիքում հայ տղա Դավիթը ստացել է նոր անուն և այժմ կոչվում է Քելվին Հարիս:
Հարիսների ընտանիքը GoFundMe կայքում նույնպես գործարկել է «Դրական ազդեցության ֆոնդի» նախագիծը, որի նպատակն է բարելավել Հայաստանում մանկատների պայմանները, օգնել գաճաճ երեխաներին գտնել ընտանիք, ինչպես նաև փոխհատուցել Հայաստան կատարած այցի որոշ ծախսերը: