տուն Քաղաքական Միջազգային ԱՄԷ-ն բողոքի նոտա է հղել Իրաքին, որը մեղադրել է Սաուդյան Արաբիային ահաբեկչությանն...

ԱՄԷ-ն բողոքի նոտա է հղել Իրաքին, որը մեղադրել է Սաուդյան Արաբիային ահաբեկչությանն աջակցելու համար

101
0

hoparinyo

ԱՄԷ-ն բողոքի նոտա է հղել Աբու Դաբիում Իրաքի դեսպանին՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի վերջերս կատարած հայտարարության կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ Նուրի ալ-Մալիքին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան զինել է Իրաքի տարածքում գտնվող ահաբեկիչներին, ինչը նշանակում է, որ սաուդցիները փաստացի պատերազմ են հայտարարել իրենց։

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան Իրաքի վարչապետի վերոնշյալ հայտարարությունն անվանել է ագրեսիվ և անպատասխանատու։