ԱՄԷ-ի բնակիչներն երկու օրում մոտ 20 միլիոն դոլար հանգանակություն են հավաքել՝ սիրիայի փախստականներին օգնելու համար, ովքեր չափազանց ցանր իրավիճակում են հայտնվել ցրտի պատճառով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղելով էմիրությունների պետական տեղեկատվական WAM գործակալությանը:
Բարեգործական ակցիան կազմակերպվել է ԱՄԷ-ի Կարմիր խաչի նախաձեռնությամբ և երկրի նախագահի աջակցությամբ: Հանգանակությունը հեռարձակվել է ուղիղ եթերով: ԱՄԷ-ի բնակիչները sms հաղորդագրությունների միջոցով դրամային օգնություն են փոխանցել, որի համար բանկում հատուկ հաշվեհամար է բացվել: Նախաձեռնությանը միացել են բարեգործական կազմակերպուլյուններ, բանկեր և ԱՄԷ-ի ղեկավար ընտանիքների անդամներ:
Նշենք, որ Մերձավոր Արևելքում աննորմալ ցուրտ ջերմատիճան է գրանցել, որոշ երկրներում նույնիսկ ձյուն է տեղացել: Էմիրությունների կողմից հավաքվող հանգանակությունը կուղղվի Սիրիայում հակամատության արդյունքում փախստական դարձած և եղանակային պայմանների հետևանքով տուժած սիրիացիների օգնությանը: