տուն Լուրեր Ամերիկուհին այրիացել է ամուսնությունից 7 ժամ անց

Ամերիկուհին այրիացել է ամուսնությունից 7 ժամ անց

226
0

img4c09494e52c89

Ամերիկուհին այրիացել է ամուսնությունից 7 ժամ անց։ Նրա ամուսինը զոհվել է ավտովթարից՝ ամուսնության արարողությունից վերադառնալիս։ Տղամարդը ինքն էր վարում մեքենան և կանգ է առել, որ օգնի ձյան մեջ խրված մեքենայի վարորդին։ Այդ ժամանակ նրան հարվածել են կողքով սլացող 2 մեքենաներ, հաղորդում է Associated Press-ը։

Դեպքը կատարվել է դեկտեմբերի 14-ի երեկոյան Ինդիանա նահանգում՝ ձյունածածկ մայրուղու վրա։ Երջանիկ նորապսակները ուղևորվում էին հյուրանոց, երբ 49-ամյա Ուիլյամ Նայթը տեսնում է, որ դիմացից ընթացող մեքենան երթևեկելի մասից դուրս է թռչում և խրվում ձյան մեջ։

Այրին՝ Նիկի Նայթը հիշում է. «Նա ասաց. «Հարկավոր է կանգնել։ Արդեն ուշ է, իսկ նրանց երևում է՝ օգնություն է պետք»։ Նիկին մնացել է մեքենայի մեջ, իսկ Ուիլյամը դուրս է եկել, որ օգնի ձյան մեջ խրված մեքենայի վարորդին՝ 42-ամյա Լինդա Դարլինգտոնին։ Նրանք ճամփեզրին կանգնած են եղել, երբ  սկզբում նրանց է հարվածել անցնող մեքենաներից մեկը, ապա՝ ևս մի մեքենա։

Մասնագիտությամբ բուժքույր Նիկին վազել է նրանց մոտ, սակայն 2-ն էլ արդեն մեռած են եղել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here