ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը (NSA) և Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) հետևել են Wikileaks կայքի հաճախորդներին։ Այս մասին հաղորդում է The Intercept-ը՝ հղում կատարելով ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին։
Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները լրտեսել են ոչ միայն Wikileaks կազմակերպությանը, այլև կայքի հաճախորդներին։ Մասնավորապես, GCHQ-ի աշխատակիցները տեղեկություններ են հավաքել կայքի այցելուների IP-հասցեների վերաբերյալ։
Նաև նշվում է, որ ԱՄՆ-ն Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի գործով փորձել է ճնշում գործադրել մյուս երկրների վրա և քննարկել է կայքը «արտասահմանյան վնասակար խաղացող» ճանաչելու հարցը։
Այս բացահայտումից հետո Ասսանժը քննադատել է ամերիկյան և բրիտական հատուկ ծառայություններին՝ նրանց գործունեությունը համարելով անօրինական։