տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նոր ռեկորդներ են սահմանում

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նոր ռեկորդներ են սահմանում

193
0

New-York-Stock-Exchange

Ամերիկյան ֆոնդային բորսաները շարունակում են պատմական շեմեր հաղթահարել։ Նախօրեին Dow Jones-ն աճել է 0,45%-ով՝ կանգ առնելով 16294,61 կետին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Աճել են նաև Standard & Poor’s 500-ը՝ հասնելով 1804,76 կետի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը՝ 4148,90 կետ։

2013 թվականի սկզբից S&P 500-ն աճել է 26%-ով, իսկ Dow Jones-ն ավելի քան 40 անգամ հաղթահարել է պատմական շեմը։

Մասնագետները նման աճը պայմանավորում են Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների փոփոխությամբ, որոնք պայմանավորված են տնտեսական աճով, զբաղվածության ավելացմամբ, ինչպես նաև առաջիկա երկու տարիների բյուջեի հաստատմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here