Դրվագում հրահանգիչը հատուկ նշանակության ուժայիններին բացատրում է առաջադրանքը, ըստ որի՝ նրանք պետք է մեկնեն Ադրբեջան։ Նրա խոսքերով՝ «Հայկական զինված ուժերը վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածքում խախտել են հրադադարի ռեժիմը, եւ այժմ Ադրբեջանի սահմանին տեղակայված էլեկտրակայանի համար սպառնալիք կա»:
«Ադրբեջանը մեր միակ դաշնակիցն է Կասպիական տարածաշրջանում»,- ասում է հրահանգիչը հատուկջոկատայիններից մեկին, որը, նրա խոսքերով, չի կարող անգամ երկու երկրների անունները արտաբերել։
Նա նաեւ հայտարարում է, որ ամերիկյան հատուկջոկատայինները պետք է գնան եւ պաշտպանեն Ադրբեջանի էլեկտրակայանը, որի գլխին կախված է «հայկական օրինապահների եւ շիաների» սպառնալիքը։
Ամերիկյան հեղինակավոր հեռուստաալիքով նման դրվագի հայտնվելու կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունները։
«Մենք դատապարտում ենք CBS- ին՝ SEAL Team կողմնակալ սերիալի ցուցադրման համար, Ադրբեջանի բռնապետությունը տարածաշրջանում որպես «ԱՄՆ միակ դաշնակից», իսկ Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու համար: Ադրբեջանական քարոզչությունը տեղ չունի ԱՄՆ-ի եթերում»,- Twitter-ի իր էջում գրում է ԱՄՆ Հայ Դատի մամուլի ծառայությունը, հավելելով, որ նման երեւույթի բացատրությունը կարող է լինել միայն այն, որ CBS-ը վարձատրվում է Ալիեւի կողմից։