Ամերիկյան սենատորներ Մարկ Քըրքը և Դեն Քոութսը այսօր հայտարարել են, որ նամակ են հղել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին՝ առաջարկելով զրկել Ռուսաստանին ՖԻՖԱ-ին անդամակցությունից և Մունդիալ 2018-ն անցկացնելու իրավունքից՝ պատճառաբանելով դա Ուկրաինայում այդ երկրի զավթողական քաղաքականությամբ։
«Ուկրաինայում ռուսական ռազմական բռնազավթման կապակցությամբ մենք խնդրում ենք ձեզ հրավիրել ՖԻՖԱ-ի արտակարգ նիստ՝ քննարկելու այդ կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցության հարցը։ Եվ մասնավորապես, 2018 թվականի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից տեղափոխել և թույլ չտալու Ռուսաստանին մասնակցել այդ առաջնությանը», — ասվում է հայտարարության մեջ։
Սենատորները նաև նշել են, որ այդ պնդումը սահմանված է ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, որն արգելում է որևէ երկրի կամ մարդկանց խմբի այլ երկրի կողմից խտրականության կիրառում։