Ամերիկյան սենատն ընդունել է մի բանաձև, որով պահանջում է Ուկրաինայի իշխանություններից` ազատ արձակել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, ինչպես նաև նրա ազատման պահանջը դարձնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման պայմաններից մեկը։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։
Բանաձևի հեղինակները վստահ են, որ Ուկրաինան «սերտ կապված է ԱՄՆ-ի և ԵՄ հետ», իսկ առաջիկայում Ուկրաինա-Արևմուտք կապերն ավելի կամրապնդվեն։ Ավելի վաղ սենատն ընդունել էր մի որոշում, որով արգելք էր դրվում Տիմոշենկոյի գործի հետ առնչություն ունեցողներին՝ ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրելու վրա։