ԱՄՆ-ի ռազմածովային հատուկջոկատայինները գրոհել են հյուսիսկորեական Morning Glory լցանավը, որն անօրինական նավթ էր տեղափոխում Լիբիայի հյուսիսից: Այս մասին հաղորդում է ABC-ն:
Բանն այն է, որ ապստամբները կարողացել էին նավթ արտահանել այս լցանավի միջոցով` շրջանցելով կենտրոնական իշխանությունների արգելքը: Մարտի 8-ին նրանք տեղեկացրել էին, որ Հյուսիսային Կորեա են տեղափոխում մեծ քանակությամբ նավթ, ինչին չէին կարողացել դիմադրել կենտրոնական իշխանությունները: