Ամերիկյան միջուկային ավիակիր «Հարի Թրումանը» երեկ մուտք է գործել Միջերկրական ծովի արևելյան հատված։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Մարտի 28-ին նավը Սուեզի ջրանցքով մուտք է գործել միջերկրական՝ ավարտելով մերձավորարևելյան տարածաշրջանում պարեկությունը։
Առայժմ հայտնի չէ, թե որքան է ավիակիրը մնալու Միջերկրական ծովում։ Նախատեսվում է, որ այստեղից այն կուղևորվի ԱՄՆ-ի՝ Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ գտնվող բազաներից մեկը։