տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան հիմնադրամը գնել է Ուկրաինայի պետական պարտքի 1/5-ը

Ամերիկյան հիմնադրամը գնել է Ուկրաինայի պետական պարտքի 1/5-ը

211
0

url

Ամերիկյան ներդրումային Franklin Templeton հիմնադրամը գնել է Ուկրաինայի պետական պարտքի 20 տոկոսը։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։

Օգոստոս ամսին այդ հիմնադրամը համաշխարհային շուկայում սկսել է ձեռք բերել ուկրաինական պետական պարտատոմսեր, որոնց ընդհանուր նոմինալ գինը կազմել է 5 մլրդ դոլար, ինչը կազմում է պետական պարտքի մոտ 1/5-ը։ Գործարքի արժեքը չի բացահայտվում։

Աղբյուրը հաղորդում է, որ Ուկրաինայի առաջին փոխվարչապետն ու ֆինանսների նախարարն այցելել են Կալիֆոռնիայում այդ հիմնադրամի կենտրոնական գրասնեյակ, որտեղ քննարկել են հետագա համագործակցության մանրամասները։ Բացի Ուկրաինայից, ֆինանսական ճգնաժամի ընթացքում հիմնադրամը գնել էր Իռլանդիայի պետական պարտատոմսերի մի մասը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here