տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան հատուկ ծառայություններն աջակցում էին ռուսերենով «Դոկտոր Ժիվագո» գրքի տպագրությանը

Ամերիկյան հատուկ ծառայություններն աջակցում էին ռուսերենով «Դոկտոր Ժիվագո» գրքի տպագրությանը

167
0

4601549772968

Ամերիկյան ԿՀՎ-ն «Սառը պատերազմի» տարիներին մասնակցել է ԽՍՀՄ-ում արգելված Բորիս Պաստերնակի «Դոկտոր Ժիվագո» գրքի հրատարակմանը: Այս մասին են վկայում գաղտնազերծված փաստաթղթերը:

Կոմունիստական ռեժիմի դեմ պայքարի շրջանակներում ամերիկյան հետախուզությունը կազմակերպում էր այդ գրքի տպագրությունն Արևմուտքում, ինչպես նաև դա տարածում խորհրդային քաղաքացիների շրջանում: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: «Այս գիրքը մեծ քարոզչական արժեք է իրենից ներկայացրել ոչ միայն իր ներքին գաղափարախոսության առումով` մտորումների լուրջ սնունդ տալով կարդացողներին, այլ նաև հենց դրա տպագրության տեսակետից. մենք հնարավորություն էինք տալիս խորհրդային մարդուն մտածելու, որ խնդիրներ կան իրենց կառավարության հետ, քանի որ լավ գրականությունը, որը ստեղծվել է մի այնպիսի մարդու կողմից, ով համարվում է ժամանակակից լավագույն գրողը, չի տպագրվում իր երկրում այն լեզվով, որը հասանելի է ժողովրդին», — գրել է The Washington Post-ը: Հղում կատարելով 1958-ին ԿՀՎ-ում տարածված գաղտանզերծված փաստաթղթին: