ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հերքել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Հռոմի պապի հեռախոսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետախուզական գործողություններ Վատիկանի դեմ չի իրականացնում», — ասել է գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Վենի Վայնսը՝ հավելելով, որ մամուլում հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ երեկ Panorama պարբերականը գրել էր, որ Իտալիայում գաղտնալսված 46 մլն հեռախոսազանգերից մի մասը կատարվել են Վատիկանից։