France Presse գործակալությունը հաղորդում է, որ Դյուքի համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել ուսումնական հաստատությունից չհեռացնել ուսանողուհուն, ով նկարահանվել է պոռնո ֆիլմում։ Համալսարանի մամուլի ծառայությունում ասել են, որ համալսարանի կանոնադրությամբ չի արգելվում ուսանողներին մասնակցել նման նախագծերի դասերից ազատ ժամանակ։
Միաժամանակ ամերիկյան ԲՈՒՀ-ի ղեկավարությունը հիշեցրել է, որ ուսանողուհին նույնիսկ կարող էր հավակնել կրթաթոշակի, եթե նա անվճարունակ լիներ։ Բել Նոքս մականունով ուսանողուհին պատմել է, որ հանգստյան օրերին նկարահանվում է մեծահասակների համար ֆիլմերում, ինչը նրան թույլ է տալիս վճարել տարեկան մոտ 60 հազար դոլարի ուսման վարձը։