Ամերիկյան խոշորագույն UPS և FedEx ընկերությունները, որոնք զբաղվում են բեռնափոխադրումներով, չեն կարողացել ժամանակին տեղ հասցնել տոնական ծանրոցները: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ քանի ծանրոց է մնացել պահեստներում: BBC-ն հաղորդում է, որ UPS ընկերությունը Ծնդդյան տոներից մեկ շաբաթ առաջ ստացել է 132 միլիոն պատվեր:
Ընկերություններին խանգարել են նաև եղանակային վատ պայմանները, երբ ամերիկյան մի շարք հյուսիսային նահանգներում տեղացել է սառցե անձրև, արձանագրվել է ձնաբուք: FedEx-ում հայտարարել են, որ հասցեատերերին չեն հասել պատվերների չնչին տոկոսը: Իսկ տոնական պատվերների թիվը եղել է 275 միլիոն: Ընկերությունները խոստանում են կարճ ժամանակում լուծել նաև այդ խնդիրը: