տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան կողմը չի հրաժարվի գերմանացի պաշտոնյաների գաղտնալսումներից

Ամերիկյան կողմը չի հրաժարվի գերմանացի պաշտոնյաների գաղտնալսումներից

189
0

640_dc2e3399908188394cba9e28a171cc0f

ԱՄՆ-ն, չնայած Էդվարդ Սնոուդենի հարապարակումներից հետո Գերամանիայի հետ ունեցած տարաձայնություններին, երբ պարզ դարձավ, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները լրտեսում և գաղտնալսում են միլիոնավոր մարդկանց, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, չի պատրաստվում հրաժարվել գաղտնալսման պրակտիկայից: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը` հղում կատարելով գերմանական կառավարական շրջանակներում իր աղբյուրներին:

Ամերիկյան կառավարության հետ բանակցությունները շարունակվում են, այդուհանդերձ Վաշինգտոնի հետ փոխադարձ գաղտնալսումները կանխելու փաստաթուղթ, քիչ հավանական է, որ կստորագրվի: Ամերիկյան կողմը հրաժարվում է ապագայում զերծ մնալ  գաղտնալսելուց, այդ թվում` գերմանական կառավարության ներկայացուցիչներին:

Բացի այդ, ամերիկյան կառավարությունը հրաժարվում է գերմանացի իրենց գորընկերներին հայտնել կանցլերին գաղտնալսելուց հրաժարվելու մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here