տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան խոշորագույն կորպորացիաները վերադառնում են իրանական շուկա

Ամերիկյան խոշորագույն կորպորացիաները վերադառնում են իրանական շուկա

133
0

351761_us iran

Ամերիկյան խոշորագույն Boeing և General Electric ընկերություններն իրավունք են ստացել մուտք գործելու իրանական շուկա։ Իրանի դեմ կիրառված ծանր պատժամիջոցների պատճառով այդ երկրի հետ համագործակցությունից հրաժարված կորպորացիաները երեկ ստացել են ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը, որով կկարողանան սարքավորումներ վաճառել այդ երկրին, ինչպես նաև վերականգնել օդանավերի շարժիչները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ընկերությունը կկապվի իրանական պաշտոնատար անձանց հետ, որպեսզի իմանա, թե ինչ պահեստամասեր են անհրաժեշտ նրանց»,- ասել է Boeing-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Նույն աղբյուրը նշել է, որ խոսքը մինչև 1979 թվականը Իրանին վաճառված ինքնաթիռների պահեստամասերի մասին է։ General Electric-ից ասել են, որ իրենց թույլատրվել է վերանորոգել 18 ինքնաթիռների շարժիչներ։