Նվազագույնը 7 մարդ է վիրավորվել կրակոցների արդյունքում, որ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ինդանապոլիս քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում արձակել է անհայտ անձը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:30-ին Բրոդ Ռիփլ շրջանում: Կրակոցների հետևանքով վիրավորվել է 6 տղամարդ և 1 կին: Հաղորդվում է, որ տղամարդկանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ մյուս տուածների կյանքին ոչինչ չի սպառնում:
Ինչպըս նշում է աղբյուրը՝ ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործի ինքնությունն, ինչպես նաև հանցագործության դրդապատճառները: Ներկայումս իրավապահներն արդեն դեպքի զննում և վկաների հարցաքննություն են իրականացրել: