Ամերիկյան խոշորագույն Duke Energy Renewables ընկերությունը համաձայնել է մեկ միլիոն դոլարի տուգանք վճարել Վայոմինգ նահանգում տեղադրված հողմակայաններից մեկի վրա երկու քարարծիվների անկման պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Duke Energy Renewables ընկերությունը վերջին երեք տարվա ընթացքում ընդունել է իր հողմակայաններում 14 արծիվների անկման փաստը։ Վճարված տուգանքները կուղղվեն վայրի բնության պահպանությանը։