Ամերիկյան American Airlines և US Airways ավիաընկերությունները հայտարարել են միավորման մասին: Այս գործարքի արդյունքում կստեղծվի աշխարհի ամենախոշոր ավիափոխադրողը, հաղորդում է BBC-ն:
Նոր ընկերությունը կկոչվի American Airlines: Այն ավիափոխադրումներ կկատարի աշխարհի 50-ից ավելի երկրներ՝ 330 ուղղություններով:
Նշենք, որ օգոստոսին ԱՄՆ կառավարությունը փորձում էր խանգարել երկու ավիաընկերությունների միավորմանը, քանի որ այն բացասաբար կազդեր մրցակցության և տոմսերի գների վրա: