ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել, որի հետևանքով առնվազն երկու երեխա վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է նաև, որ տղամարդն արդեն ձերբակալվել է: Հանցագործության պատճառները պարզ չեն:
Հրաձգության հետևանքով վիրավորված երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ դպրոցի մյուս աշակերտերը ավտոբուսով տարվել են մոտակա կանգառ, որտեղ հանդիպել են ծնողներին:
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: