ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը պատրաստ է հարված հասցնել Իրանին և դրա համար կարող է օգտագործել մինչև 2 տրիլիոն դոլարի ռազմական տեխնիկա: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
«ԱՄՆ-ը թարմացրել է իր զինանոցը և դրա համար ծախսել է 2 տրիլիոն դոլար: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու վրա, ապա մենք այդ նոր՝ հրաշալի զինատեսակների մի մասը կուղարկենք դեպի Իրան», — գրել է Թրամփը:
Թրամփը ավելացրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել առանց տատանվելու: