ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Քորմորանթ ավանի բնակիչները Դյուք անունով շանն ընտրել են քաղաքապետ։ Այս մասին հաղորդում է CBS-ը։ Շունը մեծ առավելությամբ հաղթել է ընտրություններում, որին մասնակցում էր տեղի 12 բնակիչ։
Շունը պաշտոնապես իր պաշտոնը ստանձնելու է օգոստոսի 16-ին։Այդ արարողությանը պատշաճ ներկայանալու համար Դյուքն արդեն 5 ժամ անցկացրել է գեղեցկության սրահում, նրան նվիրել են ցիլինդր և պատվավոր ժապավեն։
Դյուքը մեկ տարվա ընթացքում կկատարի քաղաքապետի պարտականությունները։ Նրա աշխատավարձը վճարելու է տեղի խանութներից մեկը, որը տրամադրելու է մեկ տարվա անվճար կեր։