Նյու Յորքի դատարանն ուրբաթ օրը որոշում է կայացրել France Presse գործակալությունից և Getty Images-ից գանձել 1.2 միլիոն դոլար հօգուտ լուսանկարիչ Դենիել Մորելի։ Այս գումարը Մորելին կտրվի որպես փոխհատուցում, քանի որ գործակալություններն առանց նրա թույլտվության տեղադրել էին Մորելի Twitter-ի էջում տեղադրված լուսանկարները։ Այս քննությունը տևել է 2 տարի։
2010 թվականին Մորելն իր էջում տեղադրել էր Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի լուսանկարներ։ France Presse գործակալությունն այդ լուսանկարը նկատել էր այլ ծառայությունում և փոխանցել այն Getty Images-ին։ Հետագայում այդ լուսանկարներն օգտագործվել էին CBS-ի, ABC-ի, CNN-ի կողմից։