տուն Uncategorized Ամերիկացի օլիմպիական չեմպիոնը կերել է բեկոնե մեդալը (տեսանյութ)

Ամերիկացի օլիմպիական չեմպիոնը կերել է բեկոնե մեդալը (տեսանյութ)

116
0

pic_6c4db9a01fed3a5df740173577a80326

Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոն ամերիկացի սնոուբորդիստ Սեյջ Քոթսենբուրգը «Քոնան» հեռուստաշոուի ժամանակ նվեր է ստացել իր մեդալի կրկնօրինակը, որը պատրաստված է եղել բեկոնից։ Սակայն նա երկար չի մտածել և անմիջապես կերել է այդ նվերը։

Մարզիկն ասել է, որ մեդալը շատ համեղ էր, սակայն, ափսոս, փոքր էր իրական չափերից։ Հեռուստաշոուի վարող Քոնան Օ՛Բրայենը խոստացել է ևս մեկ մեդալ նվիրել Քոթսենբուրգին։ Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ամերիկացի մարզիկը չենպիոն էր հռչակվել Սլոուփսթայլ ձևում։