ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սփենիշ Ֆորք քաղաքում սպա Ջոշուա Բորենը գնդակահարել է իր ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել։
Ինչպես գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, առայժմ անհայտ պատճառներով 34-ամյա տղամարդը սպանել է իր 32-ամյա կնոջը՝ Քելիին և վերջինիս 55-ամյա մորը՝ Մերիին, որից հետո սառնասրտորեն կրակ է բացել երեխաների վրա՝ սպանելով 7-ամյա որդուն և 5-ամյա դստերը։ Դե իսկ վերջում, գնդակահարել է ինքն իրեն։
Դեպքի վայրում մահվանից առաջ գրված որևէ թուղթ չի հայտնաբերվել, որը կարող էր օգնել հետաքննությանը։ Ոստիկանությանը միայն հայտնի է, որ Ջոշուան վերջին ամիսներին լուրջ խնդիրներ է ունեցել կնոջ հետ։