Հանրապետական ազդեցիկ սենատոր Լինդսի Գրեհեմը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ ներկայացնելու և Սիրիայում ռազմական գործողությունների սկսման դեպքում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին նա հաղորդել է Twitter-ի իր էջում. «Սենատոր Քրիս Վան Հոլենի հետ խոսեցի Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Մենք կներկայացնենք Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ, եթե նրանք ներխուժեն Սիրիա, և քրդական ուժերի վրա հարձակման դեպքում կոչ կանենք դադարեցնել ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որոնք օգնեցին Միացյալ Նահանգներին ոչնչացնել «Իսլամական պետություն» խալիֆայությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսում գտնվող և Եփրատից արևելք ընկած հատվածում Թուրքիայի կողմից գործողությունների վերաբերյալ որոշում կկայացվի: Այս մասին գրում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան, նրա կարծիքով, դուրս գա թույլատրելի սահմաններից:
Դամասկոսը բազմիցս անօրինական է որակել Սիրիայի սահմանին գտնվող թուրքական ուժերի առկայությունը, ինչպես նաև քրդական ուժերի դեմ իրականացված ռազմական գործողությունները, և կոչ է արել Անկարային Սիրիայից դուրս բերել զորքերը։
Any incursion into northern Syria by Turkey creates a nightmare for the region & US national security interests.
— Lindsey Graham (@LindseyGrahamSC) October 7, 2019
It will be met with most severe sanctions against Turkey’s military and economy – by Congress – at a time we should be working together to solve common problems.