ԱՄՆ-ում պատանի ֆուտբոլիստների մի խումբ ծնողներ հայց են ներկայացրել ֆուտբոլային պրոֆեսոինալ մի խումբ կազմակերպություններին, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի դեմ՝ պահանջելով լրամշակել խաղերի ժամանակ անվտանգության կանոնները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կալիֆոռնիայի դատարանին հղված հայցում ասվում է, որ բավարար քայլեր չեն ձեռնարկվում գլխի վնասվածքները նվազեցնելու համար։ Հայցում նշվում է, որ մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների համար պետք է սահմանվի խաղի ժամանակ գլխով հարվածելու սահմանափակ քանակ։
Բացի այդ, նրանք կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների բուժզննմանը, հատկապես նախկինում ստացված վնասվածքներին։