տուն Աշխարհ Ամերիկացի միլիարդատերերը պանդեմիայի ընթացքում հարստացել են 434 միլիարդ դոլարով

Ամերիկացի միլիարդատերերը պանդեմիայի ընթացքում հարստացել են 434 միլիարդ դոլարով

256
0

Ըստ Americans for Tax Fairness և Institute for Policy Studies կազմակերպությունների ուսումնասիրության՝ ամերիկացի միլիարդատերերը մեծացրել են իրենց հարստությունը՝ չնայած կորոնավիրուսի համավարակին:

Ս․թ․ մարտի 18-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում «ԱՄՆ-ի 600+ ամենահարուստ մարդկանց» ցուցակում գտնվողները ընդհանուր առմամբ հարստացել են 434 միլիարդ դոլարով: Եվ եթե մարտին ամերիկացի միլիարդատերերը 614-ն էին, ապա այժմ նրանց թիվը աճել է` հասնելով 630-ի:

Համավարակի շրջանում ամենամեծ գումարներն աշխատել են Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը (+34,6 միլիարդ դոլար), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (+25,3 միլիարդ դոլար), Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (+8 միլիարդ դոլար), Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը (+7 միլիարդ դոլար), Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը (+564 միլիոն դոլար):