Ամերիկացի մասնագետները Թաթարստանի գործարաններից մեկից ստացված լուսանկարներից եզրակացրել են, որ Ռուսաստանն աշխատում է անօդաչու ինքնաթիռների արտադրության ուղղությամբ։ Այս մասին գրում է The Washington Force Beeacon-ը։
Լուսանկարներն արվել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Թաթարստան կատարած այցի ժամանակ։ Ավելի ուշ լուսանկարներն անհասանելի էին դարձել։ Այդ լուսանկարների հիման վրա ամերիկացի մասնագետները հայտարարել են, որ նախագծվող մեքենան լինելու է միջին և մեծ հեռավորությունների համար։ Նրանք նաև նշել են, որ անօդաչու սարքը նման է ամերիկյան MQ-Reaper-ին։ Սպասվում է, որ ռուսական անօդաչուն զինվորականներին կհանձնվի 2016 թվականին։