ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սթոքթոն քաղաքի ֆեյսբուքյան էջում հրապարակված հանցագործի լուսանկարը հավաքել է 35 հազար «լայք»։ Այս մասին հաղորդում է Uproxx-ը։ Ֆեյսբուքի օգտատերերը ձերբակալված Ջերեմի Միքսին շատ հմայիչ են համարել և բազմաթիվ մեկնաբանություններ թողել նրա լուսանկարի տակ, որոնք ունեին մոտավորապես հետևյալ բովանդակությունը․ «Ցանկանում եմ, որ նա ներխուժի իմ բնակարան», «Աստված իմ, ինչ աչքեր ունի», «Ուզում եմ նրան», «Ինչ լավիկն է» և այլն։ Որոշ օգտատերեր խորհուրդ են տվել Միքսին մտնել մոդելային բիզնես։
30-ամյա Միքսը ձերբակալվել էր ոստիկանական օպերացիայի ժամանակ, նրան մեղադրանք է առաջադրվել զենք և զինամթերք անօրինական պահելու մեջ։ Նրա հետ միասին ձերբկալվել էր ևս երեք հոգի, սակայն նրանցից և ոչ մեկը չի հավաքել 1000 լայքից ավել։