տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացի համանախագահը կրկին նշել է այն սկզբունքները, որով պետք է կարգավորվի Ղարաբաղյան...

Ամերիկացի համանախագահը կրկին նշել է այն սկզբունքները, որով պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը

154
0

g_image

Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին ակտիվացել է Twitter սոցիալական ցանցում, ուր մի շարք ուշագրավ գրառումներ է կատարել:

Մեկ ժամ առաջ նա ողջունել էր Բաքվում և Երևանում Շվեդիայի դեսպանատաների բացումը. «Ուրախ եմ, որ Բաքվում և Հայաստանում բացվել են Շվեդիայի դեսպանատներ: Եվրոպան և ԱՄՆ-ն հավատարիմ են Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հաստատմանը»:

Իսկ մի փոքր ուշ նա հավելել էր. «Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ շարունակում ենք խաղաղության առաքելությունը, որը հիմնված է զենքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա»: