տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացի զինվորականների մի խումբ հասել է Սինջար

Ամերիկացի զինվորականների մի խումբ հասել է Սինջար

80
0

140730-M-HM491-139

Ամերիկացի զինվորականների մի խումբ այս գիշեր կարողացել է իջնել Սինջար լեռներում, ուր եթնադրաբար գտնվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից հետապնդվող եզդիները։ Սակայն ամերիկացի զինվորականները հայտնաբերել են, որ փախստականների թիվն այնքան մեծ չէ, որքան հաղորդվում էր նախկինում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտնել էր, որ Իրաքի իշխանությունների համաձայնությամբ ռազմական 130 փորձագետ են ուղարկել Իրաք ջիհադականների դեմ պայքարը համակարգելու համար։