Ամերիկացի նախկին դերասանուհի Շենոն Ռիչարդսը, ում մեղադրում են նախագահ Բարաք Օբամային թունավոր նյութերով նամակներ ուղարկելու մեջ,, խոստովանել է իր մեղքը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Հիշեցնենք, որ նամակներում հայտնաբերվել է ռիցին թունավոր նյութը։
Եթե դատարանը դերասանուհուն մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է ցմահ բանտարկություն։ Սակայն քննության հետ համագործակցելու համար՝ այն կարող է փոխարինվել 18 տարվա ազատազրկմամբ։ Նման նամակներ ստացել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։
Տեղեկացնենք նաև, որ Ռիչարդսը ձերբակալվել էր 2013 թվականի հունիսին։ Սկզբում նա հերքում էր մեղադրանքը՝ պատասխանատվությունը բարդելով ամուսնու վրա։ Առայժմ հայտնի չեն այս արարքի դրդապատճառները։