Տեխասի համալսարանի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում ստանալ մարդու թոքեր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Գալվեսթոն քաղաքում անցկացված հետազոտությունների և փորձի ժամանակ գիտնականներն օգտագործել են դժբախտ պատահարից մահացած երկու երեխաների թոքեր, որոնք ենթակա չեն եղել փոխպատվաստման համար։ Գիտնականները մի թոքից թողել են միայն նրա «հիմքը», որի վրա մյուս թոքից տեղափոխել են բջիջներ։ Այդ ամենը տեղավորվել է հատուկ լուծույթի մեջ։ Մեկ ամիս անց գիտնականները պարզել են, որ բջիջները սկսել են բազմանալ, իսկ թոքը դարձել է նորմալ չափերի։ Դրանից հետո փորձը կրկնվել է երկրորդ անգամ։
«Մեկ տարի էր պետք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք արել։ Դա ուղղակի անհանավական է։ Սա պարզապես գիտական ֆանտաստիկայի ոլորտից էր, իսկ հիմա դարձել է փաստ», — ասել է հետազոտողներից Ջոան Նիկոլսը։